Sunday, January 10, 2010


Ես Ղուկաս Կուսիկյանն եմ ծնվել եմ 1985թ.ին Արգենտինայի Կորդոբա քաղաքում: ՀՅԴ Երիտասարդական Միության անդամ եմ, Կորդոբայում ՀՅԴ Պատանեկան Միության պատասխանատու, դասավանդում եմ Կորդոբայի հայկական դպրոցում, ինչպես նաև Հայ Դատի Հանձնախմբի անդամ եմ:
Մոտ երկու տարի առաջ էր, որ այցելեցի Հայաստան, իսկ յոթ ամիս առաջ , որոշում կայացրեցի նորից Հայաստան գալ, սակայն այս անգամ ցանկություն ունեի իմ երկիրը տեսնել ոչ որպես այցելու կամ որպես սփյուռքահայ, այլ ցանկություն ունեի գալ ու մեր ժողովրդի վիճակը տեսնել, մարդկանց հետ խոսել, հասկանալ թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են ապրում Հայաստանում և ինչպիսին է կյանքը այստեղ: Եվ երբ վերջնական որոշում կայացրեցի` ինչպես արդեն նշեցի յոթ ամիս առաջ, կապվեցի Երևանում ապրող իմ կուսակցական ընկերների հետ, որպեսզի նրանք դիմավոր են ինձ և օգնեն հաստատվել Հայաստանում: Ընկերները ընդառաջեցին իմ խնդրանքը և խոստացան, որ ամեն կերպ կաջակցեն:
Արգենտինայի ընկերներս բազմիցս հարցրել են, որն է Հայաստան գնալուս նպատակը, և ինչու երկու ամիս ժամկետով, ոչ ավելի պակաս: Ես բոլորին նույն պատասխան էի տալիս. յուրաքանչյուրը տարբեր կերպ է խոսում Հայաստանի մասին, իսկ ես ուզում եմ իմ աչքերով տեսնել այն: Եվ քանի որ Արգենտինայում հայկական դպրոցի ուսուցիչ եմ և պատանեկան միության վարիչ, շատ անգամներ են եղել, որ պատանիները հարցեր են ուղղել Հայստանի մասին և ես փոխանցել եմ այն ամենը ինչ ինքս եմ լսել մարդկանցից և կարդացել թերթերից: Սակայն հասկացա, որ Հայաստանի մասին խոսելիս պետք է գամ և տեսնեմ այն իրական, խոսեմ ընկերներիս հետ, նրանց լսեմ, կարծիքներ հարցնեմ: Եվ այնուհետև նոր վերադառնալով Արգենտինա բոլորին փոխանցեմ Հայաստանի մասին իմ սեփական տպավությունները:
Բարեբախտաբար Հայաստանում ունեմ շատ հավատարիմ ընկերներ, ովքեր օգնեցին ինձ հաստատվել այստեղ: ներկայիս ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի ուսուչական ծրագրերի շրջանակներում աշխատում եմ Ե.Գ-ում, որտեղ պիտի ծանոթանամ Ե.Գ-ի գործունեությանը և օժանդակ եմ աշխատանքներին:
Այսօր առաջին օրն է, ինչ սկսել եմ իմ աշխատանքը գրասենյակում: Երիտասարդական Գրասենյակի պատասխանատու ընկեր Սագոն ինձ հանձնարարեց գրի առնել այն բոլոր տպավորությունները, որոնք կստանամ առաջիկա երկու ամիսները ընթացքում, որոնք կանցկացնեմ Հայաստանում:

0 comments:

Post a Comment