Thursday, January 14, 2010

Հանրահավաք Երևանում


Պատմեմ այն մասին, թե ինչ եմ արել այս վերջին երկու օրերի ընթացքում. ինչպես յուրաքանչյուր հայ, ես էլ մտահոգված էի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահամանադրական դատարանի կայացնելիք որոշմամբ, որը պետք է տեղի ունենար հունվարի 12-ին: Այդ իսկ պատճառով Սահանադրական դատարանի նիստից մեկ օր առաջ մասնակցեցի ՀՅԴաշնակցութեան կազմակերպած հանրահաւաքին Շահումյանի անվան հրապարակում: Այստեղ էին այն բոլոր մարդիկ, որվքեր եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու անկախ Արցախին ի պաշտպանություն և միահամուռ ՈՉ ասելու հայ-թուրքական ներկայիս արձանագրություններին: Եվ եթե ինձ հարցնեն այս երթից ստացածս տպավորությունների մասին, ես կասեմ, որ սկսեցի ավելի լավ հասկանալ մեր պայքարը, պայքար, որ ունի հայ ժողովուրդը:

4:30-ին արդեն այնտեղ էի և տեսա, որ տարբեր տարիքի մարդիկ ներկա էին հանրահավաքին` և երիտասարդներ և տարեցներ: Հրապարակից ժողովուրդը հանդիսավոր կերպով շարժվեց դեպի Սահմանադրական դատարան: Ինձ համար որպես սփյուռքահայ, անսպասելի էր տեսնել, թե ինչպես մեծաքանակ ժողովուրդը երգելով հեղափոխական երգեր և հայ-թուրքական
արձանագրություններին ՈՉ բացականչելով հպարտ երթով շարժվում էր դէպի Սահամանադրական դատարան:

Այսօր համենայնդեպս ես վստահ կարող եմ ասել, որ պայքարը Հայաստանում այլ կերպ է և տարբեր իր դժվարություններով, քանի որ ժողովուրդը նաեւ այլ մտահաոգություններ ունի և ամեն օր պարտավոր է մտածել, թե ինչպես կարող է ավելի լավ վիճակի հասնել: Այսինքն` մենք հայերս, թե Հայաստանի և թե Սփյուռքի պետք է միասին շարունակենք մեր պայքարը`հանուն Հայ Դատի և մեր հայրենիքի: Տարիներ հետո կգա մի սերունդ, որը կսկսի իր պայքարը և եթե մենք շարունակենք պնդել, որ պայքար չկա և ամեն ինչ կորցված է, ուրեմն վստահ եղեք, որ թուրքերը կհաղթեն: Նույնը տեղի կունենա, եթե միասին չաշխատենք ու չպայքարենք հանուն մեր հայրենիքի և Հայ Դատի:
Ես բախտավոր եմ, որ այսօր Հայաստանում եմ, բայց քանի դեռ երիտասարդ եմ, ուզում եմ այլ կերպ գալ և տեսնել այն` ավելի իրական և իմ աչքերով: Քանի, որ Հայաստանի իրական վիճակը տեսնելու և հասկանալու համար անհրաժեշտ է գալ և այստեղ ապրել:

Այսպիսով ճանապարհ պետք է գտնենք, որպեսզի հաղթենք և ամեն հայ պետք է մտածի այդ ճանապարհի մասին:

0 comments:

Post a Comment