Monday, February 8, 2010

Նոր սերունդ և ապագա…

Այս շաբաթ Հանրապետության Հրապարակի մոտով քայլելիս տեսա նկարներ վաճառող երկու պատանիների, որոնք ինձ մոտեցան և առաջարկեցին գնել մի նկար: Ես չհրաժարվեցի, սակայն նախ ուզում էի իմանալ, թե ինչու են էս գործով զբաղվում և որն է նպատակը:

Տղաներից մեկի անունը Արամ էր. Նա ասաց, որ նկարներ է վաճառում, որպեսզի փող հավաքի և հեծանի գնի: Մյուսը, որի անուն Արա էր, ասաց, թե այս գործով զբաղվում է, որպեսզի համակարգիչ գնի ու շատ ինֆորմացիա հավաքի: Հարցրեցի, թե ինչ ինֆորմացիա է ուզում ունենալ, պատասխանեց, թե ուզում է ընդունվել համալսարան, լավ կրթություն ստանալ և երկրաբան դառնալ: Հետո սկսեցինք զրուցել ու պատանին այն տեսակ հետաքրքիր հարցեր տվեց, որ ես զարմացած էի:

Հետո ես իրեն հարցրեցի, թե մնալու է Հայաստանում, թե ուզում է գնալ: Ասեց, թե չգիտի, հնարավոր է գնա, քանի որ Հայաստանում ապագա չկա:

Դրանից հետո մի փոքր էլ խոսեցինք և շարունակեցի իմ ճանապարհը: Սակայն միտքերս հանգիստ չէին տալիս: Եթե այս պատանին, որ 12 տարեկան է և Հայաստանում մնալու ցանկություն չունի, ինչ պետք է սպասենք մեր ազգից, որն է մեր ապագան:

Իրական պատասխանը չգիտեմ, սակայն համոզված եմ, որ Հայաստանում կա մարդկանց մի որոշակի հատված, որոնք կորցրել են իրենց ազգային ինքնությունը: Այս ուղղությամբ է, որ պետք է աշխատանքներ իրականացնել: Կարևոր է փոխել նոր սերունդի մոտեցումները, քանի որ եթե 12 տարեկան պատանին մտածում է հեռանալ իր հայրենիքից, ուրեմն մի բան այն չէ, և սրա մասին է, որ մենք պետք է մտածենք:

Տեղեկացնեմ, որ հաջորդ շաբաթ պետք է Թիֆլիս ու Ջավախք գնամ:
Հաջողություն Ձեզ:

0 comments:

Post a Comment