Այսօր մեր հայրենիքը շատ խնդիրներ ունի. վստահ կարող եմ ասել, որ եթե մենք Սփյուռքի և Հայաստանի հայերս չմիանաք և միասին չաշխատենք, երբեք չենք կարողանալու լուծել մեր ժողովուրդի խնդիրները: Գիտակցում եմ, որ խնդիրները լուծել դյուրին չէ և մեկ ամիս և կա մեկ տարի ժամանակը շատ քիչ է մեր նպատակիներին հասնելու համար, սակայն դա չի նշանակում, որ գործ չունենք անելու…
Եթե ցանկանում ենք մեր Հայրենիքը լավ վիճակում տեսնել, բոլորս միասին պետք է աշխատենք, սակայն աշխատել ինձ համար նշանակում է գործել ու պայքարել, և ոչ միայն խոսել պայքարի մասին: Խոսել կարող են բոլորը, բայց աշխատանքը խոսքից շատ տարբեր է: Հիմա ո՞վ պետք է ավելի ճիշտ մտածի մեր երկրի մասին: Միայն նոր սերունդը և միայն երիտասարդները գիտեն, թե ինչ են ուզում մեր հայրենիքի համար: Եվ եթե այսօր երիտասարդները մտահոգված չեն իրենց հայրենիքի ապագայով, ուրեմն կարող ենք ասել, որ ավելի դժվար կլինի փոխել Հայաստանի վիճակը:
Երևանում և գյուղերում մարդկանց հետ խոսելիս հասկացա, որ շատ շատերը կորցրել են իր հույսը և շատ անգամ լսեցի, թե այստեղ` Հայաստանում ապագա չկա, մեր ղեկավարները լավը չեն, այստեղ ամեն մեկը ապրում է իրեն համար, այստեղ իրավունք և օրենք չկա: Երբ առաջին անգամ այս խոսքերը լսեցի, չէի կարողանում հասկանալ մարդկանց այս մոտեցումը: Սակայն կամաց-կամաց սկեսցի տեսնել ու հասկանալ, որ ժողովուրդի վիճակը շատ ծանր է…
Բայց այս ամենը կարող է միայն նոր սերունդը փոխել. Ես ռոմանտիկ մարդ չեմ /մինչդեռ կուզենայի այդպիսին լինել/, այդ իսկ պատճառով նայում եմ իրերին իրական աչքերով, և այն ինչ ասում եմ ճիշտ է:
Ցավոք սրտի այսօր նոր սերունդը ուզում է փախչել և թողնել հայրենիքը: Այս հարցին ես հետևյալ կերպ կպատասխանեմ. Եթե հայերս այսպես ենք մտածում, ապա կարելի է ասել, որ մեր պայքարը և գործը վերջացած է: Ես, և վստահ, որ հայերիս մեծամասնությունը համաձայն չենք, քանի որ մենք դեռ շատ գործեր ունենք անելու:
Իմ կարծիքով մենք` հայերս, չպետք է մոռանանք ցեղասպանությունը և մեր շրջանների մեջ պետք է ուժեղացնենք աշխատանքները, ավելի մեծ ուժ ներդնենք և անենք ամենինչ մեր հայրենիքին ավելի օգտակար լինելու համար:








0 comments:
Post a Comment